«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի նյութերը դեռ ուսումնասիրվում են
ՀՀ վերահսկիչ պալատը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, և ներկայումս այդ նյութերը գտնվում են ուսումնասիրության փուլում: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը:
Մեր հարցին, թե քննարկվե՞լ է, արդյոք, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը, պատասխանել է. «Այս պահին այլ հարցեր նշված խնդրի վերաբերյալ չեն քննարկվում»:
Հիշեցնենք, որ Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունում հայտնաբերված խախտումներից հետո ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ դիմելու են կառավարություն` ընկերությանը լիցենզիայից զրկելու առաջարկով: Դեռևս 2010-ի հոկտեմբերի վերջին ՎՊ-ն ուսումնասիրության նյութերը ուղարկել է կառավարություն, ուսումնասիրման ժամկետը սպառվում էր երեկ` հունվարի 31-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել