HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չի ուզում միանալ

Դեկտեմբերի 23-ին կառավարության որոշմամբ Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցը միացվեց «Փոքր Մհեր» կրթահամալիրին` դառնալով վերջինիս մասնաճյուղը: Թիվ 18-ը, որտեղ խայտառակ վիճակ էր` ոտնահարվում էին երեխաների իրավունքները, հատուկ կրթության կարիք չունեցող երեխաներ էին ընդգրկված եւ սովորական երեւույթ էին ծեծն ու բռնությունները, վերջապես պետք է լուծարվի: Սակայն դպրոցի տնօրենը` նշանավոր Ծովինար Գեւորգյանը, ոչ մի կերպ չի հաշտվում տնօրեն չլինելու մտքի հետ եւ շարունակում է պայքարը: Նա կոլեկտիվին պարբերաբար հանում է բողոքի ակցիաների: Եվ դա բացատրում է այսպես. «Համատեղ գործել չենք ուզում, քանի որ «Փոքր Մհերի» կանոնադրության մեջ շատ սպառնալիքներ կան հատուկ դպրոցի կոլեկտիվի համար: Մեր դպրոցն արդեն 60 տարվա պատմություն ունի եւ, չգիտես ինչու, պետք է միանա երեկ չէ առաջին օրը ծնված մի կառույցի...»: Նրանք նամակ են հանձնել վարչապետին եւ սպառնում են պայքարը շարունակել դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter