
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն արչտահերթ ընտրությունների ՀԱԿ-ի պահանջի կապակցությամբ ասաց. «Ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի. «Մեղր ասելով` շուրթերդ չի քաղցրանա»: ՀԱԿ-ին երեւի թվում է, թե ամեն առավոտ պետք է ասեն` արտահերթ ընտրություններ ենք ուզում, ու մի մի կողմ քաշվեն: Նաեւ պետք է մեղադրեն բոլոր նրանց, ովքեր ամեն առավոտ չէ, որ ասում են, թե պետք են արտահերթ ընտրություններ: Բայց նույնիսկ Տիգրան Կարատեյանն իր վերջին հանրահավաքներով շատ ավելի գործանական քայլեր արեց արտահերթ ընտրությունների հետ կապված, քան ՀԱԿ-ը, որը 3 տարվա ընթացքում ամեն Աստծո օր դեկլարատիվ հայտարարություններ է արել այդ կապակցությամբ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել