
Հայաստանում արձանագրվող գնաճային երեւույթները արդեն դուրս եկել վերահսկողությունից: ԱՎԾ-ի երեկ հրապարակած տեղեկանքի համաձայն` այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ արձանագրվել է 10,6 տոկոս գնաճ:
Սա վերաբերում է ընդհանրապես սպառոկան գներին: Իսկ ահա միայն պարենային ապրանքների գները անցած տարվա հունվարի նկատմամբ աճել են ավելի քան 17 տոկոսով: Անցած տարվա դեկտեմբերի համեմատ սպառողական գները աճել են 2,8 տոկոս:
Նշենք, որ 2010 թվականի հունվարին 2009-ի դեկտեմբերի նկատմամբ գրանցվել էր 1,7 տոկոս գնաճ, 2009-ի հունվարին 2008-ի համեմատ` 1,2 տոկոս գնաճ: Մինչեւ երբ կշարունակվի այս երեւույթը եւ մինչեւ ուր կարող են աճել գները Հայաստանում` այլեւս դժվար է կանխատեսել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել