
Բանից պարզվում է` «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, մինչեւ վերջերս` ՀՀ վարչապետի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը երկար ժամանակ զբաղվել է մանկապղծությամբ: Ներկայումս իրավապահները զբաղվում են այդ հարցով:
«ՉԻ»- Առաջին հարցը, որ առաջանում է, հետեւյալն է` տեսնես մեծահարուստ պեդոֆիլն ի՞նչ խորհուրդ է տվել վարչապետ Տիգրան Սարգսյանին, եւ տեսնես վերջինս լսե՞լ է նրա խորհուրդները, թե ոչ: Այսպես թե այնպես` քանի որ մանկապղծության մասշտաբները չափազանց մեծ են եղել, եւ հնարավոր չի եղել կոծկել այդ ամենը, արդեն անցած տարվա դեկտեմբերի 31-ից Սերոբ Տեր-Պողոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Եվ դա, ի դեպ, միանգամայն տրամաբանական է. վարչապետի համար արժեքավոր կարող են լինել միայն այն մարդու խորհուրդները, ով կարողանում է հանցանք գործել` առանց բացահայտվելու, իսկ եթե բացահայտվում է, անմիջապես ազատել աշխատանքից (Երեւանի քաղաքապետը կասեր` «за профнепригодность»):
Բայց դատը հաստատ պիտի փակ անցկացնել: Մեկ էլ տեսար` ախմախ-ախմախ ցուցմունք տվեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել