Դատավորները կսովորեն ակադեմիայում
Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում ամենայն հավանականությամբ կքննարկվի եւ կընդունվի «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը:
Թեեւ օրենքը դեռ չի ընդունվել, սակայն Արդարադատության ակադեմիայի շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010 թ. սեպտեմբերին:
Այն գտնվում է Երեւանի Աջափնյակ համայնքում: Նախագծով շենքը շքեղ կառույց է լինելու: Շինարարության մրցույթում հաղթել է «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ն: Մեկնարկի պահին շենքի կառուցման համար հատկացվել է 769 մլն 244 հազ դրամ: 2010 թ. արդեն հատկացվել է 364 մլն 550 հազ. դրամ: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում:
Օրենքի նախագծով սահմանվում է, որ ակադեմիան ֆինանսավորվելու է պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով:
Նշենք, որ ակադեմիայի ստեղծման նպատակը դատական ատյանների եւ դատախազության համակարգի համալրումն է մասնագիտորեն պատրաստված կադրերով, դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը եւ այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել