HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինամթերքը ինքնակամ հանձնել են

Փետրվարի 1-ին` ժամը 12.55-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք և հայտնել, որ օդանավակայանի սպասասրահի տարածքում, նստարանի տակ, զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 59 փամփուշտ ու ինքնաձիգի 1 պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Նույն օրը` ժամը 12.50-ին, մի քաղաքացուց ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղի անտառի մոտ գտնվող հին շինությունում զինամթերք կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 120 փամփուշտ և 1 ծխարձակիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Կրկին փետրվարի 1-ին` ժամը 14.00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել 51-ամյա Բենիկ Հ.-ն և հանձնել  ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ ու 5.45 մմ տրամաչափի  ինքնաձիգի 16 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Երեկ` ժամը 19.00-ին, 62-ամյա մի կին ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և հանձնել տարբեր տրամաչափի  57 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ, «Ֆ-1» ուսումնական նռնակ` պայթուցիչով, «ԶԴՊ» լուսարձակիչ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն: Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter