Հայտնաբերել են հետախուզվողների
Երեկ` ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս Երևան քաղաքում հայտնաբերել են 35-ամյա Սուքիաս Բ.-ին, ով 2010 թ. դեկտեմբերի 16-ից ՌԴ Օրենբուրգի մարզի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու մեղադրանքով: Սուքիաս Բ.-ն կալանավորված է:
Նույն օրը` ժամը 22.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Բեռլին-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 32-ամյա Արմեն Ղ.-ին. նա 2010 թ. հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է` յուրացում կամ վատնում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Արմեն Ղ.-ն կալանավորված է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել