Բնակարանային գողը ձերբակալվել է
Նախօրեին` ժամը 18:00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով Նոր Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկից բերման են ենթարկել 17-ամյա Ավետիք Ս.-ին: Նա խոստովանել է, որ 2010 թ. դեկտեմբերին, բաց դռնից մուտք գործելով Նոր Նորքի 9-րդ զանգվածի 13 շենքի մի բնակարան, գողացել է «Նոութբուք» համակարգիչ: Ավետիք Ս.-ն խոստովանել է նաև, որ նույն ժամանակահատվածում, բաց դռնից մուտք գործելով մեկ այլ բնակարան, գողացել է ձեռքի պայուսակ, որի մեջ եղել է գումար:
Ավետիք Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել