Անցկացվել է Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի միջազգային պատանեկան 2-րդ հուշամրցաշարը
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Երևանում անցկացվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի անունը կրող սամբոյի միջազգային 2-րդ հուշամրցաշարը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Ռուսաստանի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված հուշամրցաշարը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման և ԱՊՀ կազմավորման 20-րդ տարեդարձերին:
Տղաների 10 և աղջիկների 8 քաշային կարգում միմյանց հետ մրցեցին ավելի քան 100 մարզիկ, ովքեր ներկայացնում էին Հայաստանից Վանաձորի, Գյումրիի, Նոր Հաճընի, Իջևանի, Եղվարդի, Արտաշատի, Երևանի, Արցախի, իսկ Ռուսաստանից՝ Աստրախանի, Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Սվերդլովսկի, Ուլյանովսկի, Մոսկվայի մարզերի և Կրասնոդարի երկրամասի թիմերը:
Ստորև ներկայացվում են առաջին տեղն զբաղեցրած մարզիկները
Տղաներ
48 կգ ք/կ-Վլադիմիր Կարասնագորսկի-ք. Վիկսա -ՌԴ
52 կգ ք/կ-Մաքսիմ Մանուկյան-Գյումրի-ՀՀ
56 կգ ք/կ-Միխայիլ Դիյանով-Վիկսա -ՌԴ
60 կգ ք/կ Արթուր Դավթյան-Արմավիր- ՌԴ
65 կգ ք/կ-Էդգար Միքայելյան-Արմավիր, ՀՀ
70 կգ ք/կ-Արթուր Հակոբյան-Սվերդլովսկ-ՌԴ
75 կգ ք/կ-Դավիթ Հովհաննիսյան-Կրասնոդար-ՌԴ
81 կգ ք/կ-Կարեն Սիմոնյան-Երևան-ՀՀ
87 կգ ք/կ-Դմիտրի Տարգաշով-Սվերդլովսկ-ՌԴ
+87 կգ ք/կ-Ժիրայր Վարդանյան-Երևան, ՀՀ
Աղջիկներ
44 կգ ք/կ-Ելիզավետա Կուլիկովա-Լենինգրադի մարզ, ՌԴ
48 կգ ք/կ-Գալինա Պենկովա-Աստրախան-ՌԴ
52 կգ ք/կ-Գուլֆիյա Մուխտարովա-Աստրախան-ՌԴ
56 կգ ք/կ-Դարյա Սեդնովա-Լենինգրադի մարզ-ՌԴ
60 կգ ք/կ-Վիկտորիա Միսակյան-Երևան, ՀՀ
65 կգ ք/կ-Նելլի Ավետիսյան-Երևան-ՀՀ
70 կգ ք/կ-Նատալիա Կորոտկովա- Լենինգրադի մարզ-ՌԴ
+70 կգ ք/կ-Ալեսյա Կաշլևա-Մոսկվայի մարզ, ՌԴ
Թեև մրցումներին չէին մասնակցում սամբոյի հավաքականների առաջին համարի ուժեղագույն մարզիկները, սակայն գոտեմարտերն անցան դիտարժան ու հետաքրքիր պայքարում: Դրանք նաև լավ առիթ էին ՝ Ռիգա քաղաքում հոկտեմբերի 13-ից 17-ը կայանալիք Սամբոյի պատանիների, երիտասարդների ու աղջիկների աշխարհի առաջնությունից առաջ ուժերը փորձելու համար:
Մրցաշարի բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով ու գավաթներով, հյուրերի համար կազմակերպվեցին ճամփորդություններ դեպի Էջմիածին, Գառնի, Գեղարդ: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել