HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարում մոտ 40 տ ոսկու պաշար է հայտնաբերվել

Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր` Ամուլսարի հանքավայրը, կշահագործվի բաց եղանակով: Հետախուզման արտոնագիրը ստացել է «Գեոթիմ» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է կանադական «Lidian International» ընկերության շահերը: Ենթադրվում է, որ հանքավայրի շահագործումը կսկսվի 2011 թ.: Մինչ այժմ ընկերությունն անցկացրել է երկրաբանահետախուզական աշխատանքներ եւ հայտարարել, որ Հայաստանում Ամուլսարը ոսկու պաշարների նոր հայտնություն է: Տարեցները ցույց են տալիս վայրեր, որտեղ ֆրանսիացիները ոսկի էին արդյունահանում 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, սակայն խորհրդային իշխանությունների հաստատումից հետո հեռացան: «Խորհրդային իշխանությունները խնայում էին ոսկին կամ թե ուրիշ բան, բայց չէին արդյունահանում»,- ասացին մեզ Ամուլսարից 18 կմ հեռավորության վրա տեղակայված Գորայք գյուղում: Ընկերության տվյալներով` հանքավայրը պարունակում է 1.4 միլիոն ունցիա ոսկի` մոտ 40 տոննա: Ոսկու կորզման համար ընկերությունը ենթադրում է կիրառել կույտային տարալվացման (метод  кучного выщелачивания) մեթոդ, ինչի դեպքում կարելի է 95-97% ոսկի կորզել: Այդ մասին ասված է Highlights բաժնում  («Ամենագլխավորը»), որով բացվում է ընկերության կայքը: «Lidian International»-ի բաժնետոմսերը արժեքորոշվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում (Կանադա): Ընկերության գլխավոր բաժնետերը IFC միջազգային ֆինանսական կորպորացիան է, որը Համաշխարհային բանկի, «Newmont Mining Corporation»-ի եւ Վերակառուցման եւ զարգացման  եվրոպական բանկի  խմբի մի մասն է: «ԷկոԼուր» ՀԿ Հ.Գ. Նշենք, որ Հայաստանում է գտնվում հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալը: Ամենայն հավանականությամբ նա այս գործարքի համար է Հայաստանում: Հիշեցնենք, որ Ագարվալը նախկինում Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության եւ Սոթքի հանքավայրի սեփականատերն էր, որը, խնդիրներ ունենալով ՀՀ կառավարության հետ, ստիպված ձեռնարկությունները վաճառել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter