Հաղորդում հանցագործության մասին
Տեղեկանալու համար, թե ի՞նչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո, որին վերջերս դատի է տվել բարոյական վնաս կրելու համար, զանգահարեցինք ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:
Ներկայանալուց հետո Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Էդ ի՞նչ թերթ ա, օրական ըտենց մի թերթ ա բացվում, ու որոշում եք, որ ինձ պիտի զանգե՞ք»:
«Իսկ Ձեզ զանգելը արգելվա՞ծ է»,- հարցրի Ռուբեն Հայրապետյանին:
«Տգետ, ես լրատվական ծառայություն ունեմ, «չերեզ» լրատվական ծառայություն իմ հետ կապնվի»,- ասաց պատգամավորը եւ անջատեց հեռախոսը:
Ես, որ լուսաբանում եմ ԱԺ-ի աշխատանքները, գիտեմ, որ որեւէ պատգամավոր լրատվական ծառայություն չունի:
Երբ կրկին զանգահարեցի, որպեսզի պատգամավորից ճշտեմ նման պահվածքի ու լրագրողին վիրավորելու պատճառը, Ռ. Հայրապետյանը նախ ճշտեց` արդյոք զրույցը ձայնագրում եմ, թե ոչ, իսկ երբ տեղեկացավ, որ ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ սկսեց տալ: Վերջում էլ ավելացրեց. «Լավ արեցի»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել