HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանն արգելել է ՀԱԿ-ին հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ս.թ. ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2011թ. ապրիլի 20-ին` ժամը 16:00-22:00-ն (մոտավոր), Երևան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ.Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին: «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 04.04.2011թ. որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության նախատեսած հանրահավաքի օրը՝ ս.թ. ապրիլի 20-ին, և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մեկնաբանություններ (1)

Roubik
Very proud of our heroic armenians who defended the motherland . Proud of those that lost their lives in this process . We are all in debt to our brave men and women that took part in the defense of our motherland

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter