Պետությանը հասցվել է 1,3 մլն դրամի վնաս՝ կանխամտածված սնանկության հետևանքով
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կանխամտածված սնանկության դեպքի առթիվ:
Նյութերի ուսումնասիրությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ «Առլա» ՓԲ ընկերությունը 2010թ. մայիսի դրությամբ պետության հանդեպ ունեցել է 3 163 200 դրամ հարկային պարտավորություն:
Ընկերության տնօրենը անձնական կարիքների համար 2009-2011թթ. ընթացքում իր հայեցողությամբ տնօրինել է ընկերության ունեցած 1 319 020 դրամի դրամարկղային մնացորդը` կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ: Արդյունքում, պետությանը պատճառվել է 1 319 020 դրամի խոշոր չափի վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել