HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հունգարիայի դեսպանին

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հունգարիայի Հանրապետության դեսպան Գաբոր  Շագիին: Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ  հայ եւ հունգար ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն համար:  Նա ընդգծեց, որ հայ-հունգարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն եւ կարեւորեց   տարբեր ուղղություններով գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում նկատելի զարգացումներ են արձանագրվում երկկողմ հարաբերություններում, ինչին մեծապես նպաստեց  2009 թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Բուդապեշտ կատարած այցը:  ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանը եւ Հունգարիան կարող են արդյունավետ համագործակցել ԵՄ արեւելյան գործընկերության շրջանակներում` այս համատեքստում կարեւորելով   2011 թ. առաջին կիսամյակում  ԵՄ-ում Հունգարիայի նախագահությունը: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, փոխայցերը, միջազգային կառույցներում համագործակցության խորացումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը բարձր գնահատեց ՀՀ Նախագահի այցը Հունգարիա եւ կարեւորեց երկկողմ կապերի հետագա  զարգացումը: Հանդիպմանը կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին: ԱԺ նախագահը ողջունեց Հունգարիայի` Հարավային Կովկասի երկրների հանդեպ որդեգրած հավասարակշռված քաղաքականություն վարելու ուղեգիծը: Նա  կարեւորեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ անթույլատրելի համարեց այլ ձեւաչափեր հարցը տեղափոխելը, ինչը կարող է վտանգել խաղաղ բանակցությունների ընթացքը: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունն արտահայտեց ԵԽԽՎ-ում  ԼՂ հակամարտության կարգավորման  հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման առնչությամբ, որի գործունեությունը ժամանակին դադարեցվել էր անօգտակարության պատճառով: ԱԺ նախագահի համոզմամբ ենթահանձնաժողովի գործունեությունը կխոչընդոտի Մինսկի խմբի աշխատանքներին: Դեսպանը ողջունեց Հայաստանի ջանքերը ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու ուղղությամբ եւ ընդգծեց, որ Հունգարիան նույնպես գտնում է, որ  հարցի կարգավորման միակ գործուն ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Պարոն Շագին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց  Հունգարիա այցելելու Հունգարիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter