HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռումինիայի դեսպանը` կապի նախարարությունում

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրոնարիուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 10-11-ը Բուխարեստում կայանալիք հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Նախարար Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ Միջկառավարական նիստին զուգահեռ նախատեսվում է կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում կամ կլոր սեղան` երկու կողմերի առեւտրատնտեսական հաստատությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կողմերը ներկայացրել են այն ոլորտները որտեղ հնարավոր է ներդրումներ կատարել: Դեսպան  Կրինա Ռոդիքա Պրոնարիուին կարեւորել է նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Նշենք, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter