HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի պատգամավորներին մեղադրում է թատերական շոու կազմակերպելու մեջ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է ՀՀԿ որոշ պատգամավորների մեկնաբանություններին` կապված Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, թե ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը վաղուց կարող էր գլխավորել ՀՀԿ-ն կամ լիներ ՀՀԿ պատվավոր նախագահ: «Կարծում եմ կոշտ ձեւակերպում չի եղել, պարզապես խորհուրդ եմ տվել, որ այդ հարցերով դիմեն երկրորդ նախագահի գրասենյակ: Շատ կազմակերպված ձեւով ՀՀԿ-ի մեր գործընկերների կողմից սկսեցինք արձագանք ստանալ, դրա համար ասեցինք, որ նման գործընթացի փոխարեն դիմեն երկրորդ նախագահի գրասենյակ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց պատգամավոր Վ.Էնֆիաջյանը: Պատգամավորի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Մենք հետեւում ենք ՀՀԿ որոշ պատգամավորների մասնակցությամբ բեմադրված ներկայացմանը: Ընդ որում` հետեւում ենք շատ ուշադիր, որից հետո միայն անելու ենք հետեւություններ: Ի դեպ, թատերականացված շոուների փոխարեն կա ավելի կարճ ճանապարհ՝ ուղղակի դիմել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ»: Հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակը չի՞ նշանակում, որ գալիք ընտրություններում պայքարը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-միջեւ լարված է լինելու, պատգամավորն ասաց, թե յուրաքանչյուր ընտրապայքար միշտ էլ թեժ է լինում, եւ 2012 թվականն այդ առումով բացառություն չի լինի: «Կամաց կամաց կսկսի թեժանալ, իսկ 2012-ին պայքարն ավելի շիկացած կլինի»,- ավելացրեց Վահե Էնֆիաջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter