- Հովիկ Աբրահամյանը ակտիվանում է հանքարդյունաբերության ոլորտում
Պարզվում է` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեծ սեր ունի թանկարժեք մետաղների` հատկապես ոսկու նկատմամբ: 2010 թվականին Աժ նախագահին պատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն ստացել է հանքարդյունահանման լիցենզիա: Այդ ընկերությունում իր մասնաբաժաինն ունի նաեւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
- Ինչու հանկարծ ԱՄՆ-ում «բերանբացություն» արեց սփյուռքի նախարարը
Գալիք խորհրդարանական, ապա նաեւ նախագահական ընտրություններում թիկունքն ապահովագրելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ձեռք բերել ՀՅԴ-ի աջակցությունը` հաշվի առնելով հատկապես ինքնուրույն խաղալու ԲՀԿ-ի նկրտումները եւ վերջինիս հետ ՀՅԴ-ի հնարավոր տանդեմը խափանելու անհրաժեշտությունը: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)
- Ինչու աննկատ մնացին չինական «ներդրումները»
Bounty Resources Armenia ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի երկու պատգամավորների` Վարդան Այվազյանին եւ Տիգրան Արզաքանցյանին: Տիգրան Արզաքանցյանին գտնելու համար գուցե շուտով հարկ լինի դիմել Ինտերպոլին: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
- Մղձավանջային ուղեւորություններ Սյունիքի մարզում
Ուրանի հանքավայրը մոտ 50 տարի առաջ մանրազնին ուսումնասիրվել է մասնագիտացված արշավախնշմբի կողմից, որի աշխատանքներին, որպես բանվոր, մասնակցել է Փխրուտ գյուղի բնակիչ Գեդեոն Հովհաննիսյանը: (Հեղինակ` Հակոբ Սանասարյան)
Նախագծային աշխտանքները իրականացրել է «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն, իսկ շինարարական աշխատանքները` «Նաիրիշին» ԲԲԸ-ն: Այս երկու ընկերությունների բաժնեմասերի հիմնական փաթեթը պատկանում է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Ահա այսպես էլ ապրում ենք, բյուջեն պետությանն է, փողերը` նախարարներինը: (Հեղինակ` Լեւոն Հայրապետյան)
- Նախարարությունը «կանխավճարներ» է տվել
Ինչպես նախաքննությամբ է պարզվել, Հնեվանք և Քոբայրավանք վանական համալիրներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար մեղադրյալ Սամվել Հովսեփյանին մշակույթի նախարարության կողմից փաստացի գումարներ են հատկացվել: Սակայն առկա է չկատարված աշխատանքների մեծ ծավալ: (Հեղինակ` Ադրինե Թորոսյան)
- Դրամաշնորհները վերահսկում է նախարար Քուշկյանը
Ծրագրի իրականացման վերջին բարեփոխումների շարքին նախարարությունը դասում է նաեւ Վահան Պողոսյանին ծրագրից հեռացնելը, սակայն որոշ ժամանակ հետո նրան ավելի բարձր պաշտոն է տրվել. անցյալ տարվա նոյեմբերին Վ. Պողոսյանը նշանակվել է ԱՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ դրամաշնորհների վերահսկողությունը ստանձնել է անձամբ նախարար Հարություն Քուշկյանը: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
- Ուր են հասցնում երկրից դուրս տանող ճանապարհները
Որոշ հայեր էլ հաճախ հպարտանում էին դրանով, նրանցից մեկն ասաց․ «Գիտե՞ս, ես ամսեկան ինչքան գումար եմ ուղարկում Հայաստանի Հանրապետություն, որ էնտեղ դրա կեսն աշխատել չէի կարողանա, եթե նույնիսկ 24 ժամ չարչարվեի»։ (Հեղինակ` Անի Հովհաննիսյան)
Պատերազմի ամենադաժան տեսարանը, որ մինչև հիմա աչքի առաջ է, Աքայի հավաստմամբ, մարտական ընկերջ մահն էր: Վերջինս տեսնելով, որ պատանդ է թշնամու ձեռքին և ազատվելու ելք չկա, իրեն թշնամու հետ միասին պայթեցրեց նռնակով: (Հեղինակ` Քնար Բաբայան)
- Երվանդ Բոզոյան. «Հայաստանը զսպանակի պես սեղմված է»
«Հիմա Հայաստանը սոցիալական ծայրաստիճան լարված, պայթյունավտանգ վիճակում է: Զսպանակի պես սեղմված է. ցանկացած պահի կարող է պայթյուն լինել: Դա կլինի այս պահին, խորհրդարանական ընտրություններից հետո, թե 6 ամիս հետո` ոչ մի քաղաքագետ չի կարող ասել»,- «Հետքին» ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: (Հեղինակ` Սոնա Ավագյան)
- Դատավորին պաշտոնը չպիտի նվիրեն
Հայաստանում դատական համակարգին հատկացվող գումարները քիչ չեն: Միայն Համաշխարհային բանկը վարկով եւ տարբեր դրամաշնորհներով Հայաստանի արդարադատության նախարարությանը 2010թ. հատկացրել է մոտ 3 մլրդ 94 մլն 541 հազար դրամ: Գումարները ներդնելուց հետո էլ դատական համակարգը հասարակության կողմից դեռեւս ընկալվում է կոռումպացված եւ վստահություն չներշնչող: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
- Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու պեղումները դադարեցվել են
Եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարվում էին նախապատրաստական ուսումնասիրություններ, հետազոտում էին մշակութային շերտը: Սակայն այս պահին պեղումները եւ աշխատանքները դադարեցվել են, ուսումնասիրությունը չի ավարտվել: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
- Սերոբ Տեր-Պողոսյանը կմեղադրվի՞ մանկապղծության մեջ
«…Ես իմ բոլոր գործընկերներին ասել եմ` եթե նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզի քննչական վարչությունում, որպեսզի գործը ճակատագիր ունենա, պետք է շտապ բերել ոստիկանության գլխավոր քննչական վարչություն... Եթե մնաց Լոռու մարզի տարածքում, չեմ կարծում, որ փաստը, որ արդեն hetq.am-ում տպագրվել է, լուրջ ճակատագիր կունենա: Որովհետեւ մենք այսօր ունենք զոհերի պաշտպանության լուրջ խնդիր»,- ասում է գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ Արթուր Ղամբարյանը: Նա միաժամանակ նշում է, որ երեխաներին պարզապես «20 հազար դրամականներ կվճարեն, եւ որեւէ մեկը ցուցմունք չի տա, եւ այդ գործը կմնա փակված»: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան, Լևոն Հայրապետյան)
- Հոսանքահարվել են 3 ոչխար և 2 այծ. տերը փոխհատուցում է պահանջում «ԱրմենՏելից»
2009թ. ապրիլի 17-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, կենսաթոշակառու Հմայակ Ասիլյանը իր ոչխարներն ու այծերն էր արածեցնում Գանձաքարի «Խաչի յալ» կոչվող , համայնքի ընդհանուր օգտագործման արոտավայրում: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)
- «Կուզեմ, որ մեր ձայները ստացած պատգամավորը գոնե մեկ-մեկ գա, էս ժողովրդի հալն ու քեֆն իմանա»,-ասում է բաշգյուղցի Սերյոժան
Մանրափաթիլ ձյանը զուգընթաց բարձրացող քամին սպառնում է վերածվել բքի: Առավոտյան ժամը 9-ին Աշոցքի տարածաշրջանի Բաշգյուղ ուղեւորվողների խումբը տարակուսած է` տեղ կհասնե՞ն: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել