Հայաստանի քաղաքացիներին սպառնում է 7 տարի ազատազրկում
Թբիլիսիի Սաբուրթալոյի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Հայաստանի 3 քաղաքացիների` Հովհաննես Հովհաննիսյանի, Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի գործով: Նրանք մեղադրվում են կեղծ կրեդիտ-քարտերի օգտագործման մեջ:
Նախաքննությունը պարզել է, որ 2010-ի հունվարի 25-ին Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը Հայաստանի քաղաքացի Սեդրակ Մամյանի մեքենայով ժամանել են Վրաստան, որպեսզի կեղծ կրեդիտ-քարտերով խանութներից թանկարժեք ապրանքներ գնեն:
Մեղադրվողները Թբիլիսիում ընտրել են այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր է կրեդիտ-քարտերով գնումներ կատարել, նրանք գնել են թանկարժեք բջջային հեռախոսներ ու համակարգչային տեխնիկա: Ապօրինի ձեռք բերված ապարնքները և կեղծ կրեդիտ-քարտերը առգրավված են:
Ինչպես տեղեկացնում է «Georgia Online»-ը, քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 210-րդ հոդվածով, որը նախատեսում է 7 տարի ազատազրկում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել