Վաղը կբացվի Հայ-ֆրանսիական գործարարության ակումբ
Հոկտեմբերի 4-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների ներկայությամբ, կբացվի Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը:
Ակումբը հանդիպման վայր է, մասնավորապես ֆրանսիական մասնակցությամբ ձեռնարկությունների համար: Ակումբում կկազմակերպվեն թեմատիկ հանդիպումներ ու միջոցառումներ, կիրականացվեն զարգացման տարբեր ծրագրեր:
Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի առաքելությունն է առաջ տանել, աջակցել ու ամրապնդել ֆրանսիական գործարար համայնքը, առևտրատնտեսական հարաբերությունները, գիտատեխնիկական փոխանակումները Հայաստանի ու Ֆրանսիայի միջև:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի բաժինը հայտնում է, որ ակումբը 2011թ. սեպտեմբերին ստեղծել են Հայաստանում ազգությամբ ֆրանսիացի, ինչպես նաև հայ և ֆրանսահայ հիմնադիրներ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությանբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել