HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ես մենակ մե բանըմ կհասկնամ, որ գուզեն իմ տարածքն ուրիշի ծախեն»,- ասում է գյումրեցի Սոնա Մինասյանը

Գյումրիի Կեցխովելի փողոցի 130/052 տնակի բնակիչ Սոնա Մուրադյանն իրեն անարդարության, այլ կերպ ասած`կոռուպցիայի զոհ է համարում` Գյումրիի քաղաքապետարանի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի գործելակերպը որակելով դիտավորություն` իր անձի և ընտանիքի հանդեպ: «Որովհետև ուզում է էդ իմ տարածքը վաճառի իրանց սանտեխնիկին, ով 240 քմ սեփական տարածք ունի, 2 հատ էլ տուն»,- պարզաբանում է Սոնա Մուրադյանը: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տիկին Սոնան պատմեց, որ 1989թ.-ից Կեցխովելի փողոցում 7 անձով ապրել են տնակում: Ինքը երրորդ կարգի հաշմանդամ է, իսկ ամուսինը` առաջին: 2002թ., երբ աճուրդ է հայտարարվել, ինքը ևս մասնակցել ու 1 քմ-ը 1000 դրամով ձեռք է բերել 150 քմ տարածքը, որտեղ տեղադրված է եղել տնակը: Տարիների ընթացքում տնակին կից նաև քարե կառույց է հայտնվել: Աճուրդային գումարից տիկին Սոնան կարողացել է միայն 75 հազար դրամը մուծել: 2010թ. ապրիլի 27-ին Ազգային ժողովն ընդունել է օրենք` ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի անվճար սեփականաշնորհման մասին: Օգտվելով առիթից` Մինասյանները ևս իրենց քարաշեն կառույցն անվճար օրինականացնելու դիմում են ներկայացրել քաղաքապետարան: Տիկնոջ հավաստմամբ` քաղաքապետարանի ճարտարապետական բաժին ներկայացրած իր դիմումները փոխված են: Ինքը համոզված է դրանում, քանի որ պատասխան նամակներում նշվում է, որ տնակի սեփականաշնորհում չի թույլատրվում, այնինչ ինքը նշել է «քարաշեն կառույց» բառակապակցությունը: Տիկին Սոնան չունի նաև աճուրդում հաղթող ճանաչվելու մասին որոշումը, թեև պնդում է, որ նման փաստաթուղթ քաղաքապետարանում կա: Նա պնդում է, որ իր ներկայությամբ միայն երկու անգամ քաղաքապետը Հենրիկ Գասպարյանին հրահանգել է ընթացք տալ քաղաքացու դիմումին, սակայն աշխատասենյակից դուրս գալուն պես ճարտարապետը հրաժարվել է կատարել բանավոր հրահանգը: «Ես մենակ մե բանըմ կհասկնամ, որ գուզեն իմ տարածքն ուրիշի ծախեն»,- ասում է տիկին Սոնան: Գյումրիի գլխավոր ճարտարապետի տեղեկացմամբ` այդ տարածքի նկատմամբ 2002թ. ընդամենը վարձակալության մրցույթ է հայտարարվել, որը չի կայացել, բնականաբար, հաղթող էլ չի եղել: Տարածքը որևէ մեկին չի տրվել, և մինչև օրս էլ որևէ մեկը հայտ չի ներկայացրել այն ձեռք բերելու, քանի որ որևէ մեկին այն հետաքրքիր չէ: Իսկ ինչ վերաբերում է Սոնա Մինասյանի քարաշեն և տնակային հատվածներից բաղկացած շինությանն, ապա այն չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter