«Ռազբորկա»` Վեդիում
Թերթի տեղեկություններով, օրերս Արարատի մարզի Վեդի քաղաքում «ռազբորկա» է տեղի ունեցել թաղային հեղինակությունների մասնակցությամբ, որի ընթացքում ծեծի է ենթարկվել Վեդու ոստիկանության քրեականի պետը:
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը մեր թղթակցի հետ զրույցում երեկ հերքել է տեղեկությունը, թե` նման բան չկա: Վեդիի թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ ծեծն ու «ռազբորկան» եղել են: Ավելին, ոստիկանության քրեականի պետը գնացել է բաժանելու «ռաբորկայի» մասնակիցներին ու արդյունքում ծեծի ենթարկվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել