
Սկանդալային WekiLeaks կայքը հերթական փաստաթուղթն է հրապարակել Հայաստանի հետ կապված, որն այս անգամ առնչվում է միջուկային մաքսանենգությանը, և թվագրված է 2007 թվականի դեկտեմբեր ամսով: Ամերկյան կողմի մտահոգող այս հարցի կապակցությամբ, ԱՄՆ-ն հայկական կողմին էր ներկայացրել իր առաջարկներն ու հորդորները, ըստ որոնց` ՀՀ-ն պետք է ակտիվ համագործակցի ԱՄՆ-ի և միջազգային կազմակերպությունների հետ միջուկային մաքսանենգության դեմ պայքարելու համար:
Փաստաթղթում ամերիկկան կողմը մասնավորապես նշում է, թե այդ հարցում շարունակում է դեր խաղալ կոռուպցիան: Ներկայացված է նաև հայկական կողմի պատասխանը:
Ըստ այդմ, հայկական կողմը ընդհանուր առմամբ համաձայնել է ԱՄՆ գնահատականների հետ: Հայկական կողմի պատասխանում մի ուշագրավ կետ կա, ըստ որի` Ատոմային էներգիայի հանձնաժողովը կարծում է, թե Հայաստանում անհետ կորել է ռադիոակտիվ նյութերի փոքր քանակ, թեև միևնույն ժամանակ նաև նշել է, թե վստահ չէ դրանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել