HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Նախարարն` ինքն իրեն

 Երբ լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպություններն ահազանգեցին Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մասին, Կառավարությունն անմիջապես արձագանքեց:

Հաշվի առնելով գերեզմանոցում ստեղծված արտակարգ իրավիճակը` Կառավարությունը 2010 թ. երկրորդ եռամսյակում հատկացրել է 32 մլն դրամ: Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների կատարման պատասխանատվությունը դրված  էր բնապահպանության նախարարության վրա:

Իսկ գիտե՞ք, թե այդ աշխատանքները որ կազմակերպություններն են իրականացրել: Նախագծային աշխատանքներն իրականացրել է «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն, իսկ շինարարական աշխատանքները` «Նաիրիշին» ԲԲԸ-ն:

Այս երկու ընկերությունների բաժնեմասերի հիմնական փաթեթը պատկանում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Ահա այսպես էլ ապրում ենք. բյուջեն պետությանն է, փողերը` նախարարներինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter