
Ճանապարհ ծախելը դարձել է մոդա. հիմա էլ Թռչկանում (տեսանյութ)
Այցելեցինք Թռչկանի ջրվեժ: Ճանապարհին մեր մեքենան կանգնեցրեց ոմն մեկը՝ պնդելով, որ դա իր տարածքն է, և այնտեղով անցնելու համար պետք է վճարենք:
Նա ստիպողաբար ուզում էր, որ օգտվենք իր «բիսեդկաներից» կամ ուղղակի վճարենք «իր տարածքով» անցնելու համար, և պնդում էր, որ արդեն մի քանի հոգուց վերցրել է 5000 դրամ, ու դրանով փորձում էր ապացուցել, որ օրինական է գործում:
Բնականաբար, ոչ մի կոպեկ էլ չտվեցինք, ու կոչ եմ անում բոլորին, ովքեր Թռչկան գնալուց այդ ճանապարհով կօգտվեն, 100 դրամ անգամ չտալ: Մի սովորեցրեք, դրանք շատանում են, Գառնու ձորի շարունակությունն է: Մի թողեք՝ Ձեր երկրում Ձեզանից փող գանձեն ընդամենը ճանապարհով անցնելու համար:
Հարց: Ո՞ւմ դիմել: Ով է վերջապես պատժելու այս մուտիլովշչիկներին:
Մարիամ Սուխուդյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել