HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Վարդանանց փողոցում` մահվան ելքով

Փետրվարի 2-ին` ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 44 բնակարանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.08-ին, մարվել` 00.36-ին: Դեպքի վայրում է եղել ԱԻ նախարար Ա. Երիցյանը: Ամբողջությամբ այրվել է Ս.Թամազյանին պատկանող բնակարանի հյուրասենյակը` 45 ք.մ. մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո բնակարանում հայտնաբերվել է 1921թ. ծնված Սեդա Թամազյանի այրված դին: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը, հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ երկու հրշեջ-փրկարարներ ստացել են այրվածքներ եւ տեղափոխվել Երևանի այրվածքների կենտրոն: Ստանալով բուժօգնություն` հրշեջ-փրկարարները դուրս են գրվել հիվանդանոցից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter