Էկոնոմիկայի նախարարի տեղակալներն ազատվել են աշխատանքից
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով` Մուշեղ Թումասյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Վահե Դանիելյանն ազատվել է նշված նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գարեգին Մելքոնյանն ազատվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Վարչապետի որոշումով Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել