HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ցույցեր` Եմենում. «Սկզբում Թունիսն էր, հետո Եգիպտոսը, հիմա` Եմենը»

Այսօր հազարավոր ցուցարարներ են հավաքվել Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող համալսարանի մոտ: Երկրում շատերը բավարարված չեն նախագահ Ալի Աբդալա Սալեհի այն վերջին հայտարարությամբ, թե ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա ընտրություններին: CNN-ը հայտնում է, որ ամենատարբեր տարիքների ցուցարարներ կառավարության և աղքատության դեմ ուղղված կարգախոսներ էին վանկարկում և ցուցանակներ պահում: Ոմանք հայտարարում են, որ Սալեհը պետք է հեռանա: Ցուցարարների թիվն արագորեն մեծանում էր, սակայն տարածքում անվտանգության ուժերը քիչ էին: Ցուցարարներն ասել են, որ այսօր շարունակելու են «ցասման օրը» և անցկացնելու են իրենց ծրագրած ցույցը` չնայած Սալեհը երեկ զիջում արեց: Փորձելով մեղմել երկրում աճող դժգոհությունը` Սալեհն ասաց, որ երբ 2013թ. իր պաշտոնավարման ժամկետն ավարտվի, ինքն այլև չի առաջադրի իր թեկնածությունը: Սալեհը նախահագի պաշտոնում է 32 տարի և վերջին անգամ վերընտրվել է 2006-ին: Նա նաև ասաց, որ իր պաշտոնը չի փոխանցի որդուն, և քաղաքական հակառակորդներին խնդրեց «նորից ներգրավվել երկխոսության մեջ` հուսալով, որ քաղաքական փոխհամաձայնության կհասնեն»: Նմանատիպ բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Եգիպտոսում: Իսկ Թունիսում հեղափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում երկրի երկարամյա ղեկավարը հունվարի կեսին փախավ Սաուդյան Արաբիա: Մինչ այդ Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը ցրեց իր կառավարությունը և նոր վարչապետ նշանակեց` չնայած այնտեղ ևս ծայր առած ցույցերին: Եմենում Սալեհը արտակարգ խորհրդարանական հավաք էր հրավիրել մինչ այսօրվա ցույցերը: Տարբեր մասշտաբների բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Ալժիրում և Սուդանում: «Արտաքին քաղաքականություն» ամսագրի խմբագիր Բլեյկ Հունշելը CNN-ին ասել է. «Սա իսկապես դարակազմիկ իրադարձություն է արաբական աշխարհի համար: Սա իսկապես աննախադեպ է»: Եմենում ցուցարարները համերաշխության խոսքեր են ասել տարածաշրջանի մյուս երկրներում բռնկված ցույցերի մասնակիցներին: Ցուցարարներից ոմանք բղավել են. «Սկզբում Թունիսն էր, հետո Եգիպտոսը, հիմա` Եմենը»: Լուսանկարը` flickr.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter