HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր գալակտիկայում հայտնաբերվել է Երկրի չափսի 5 մոլորակ

ՆԱՍՍԱ-ի գիտնականները հայտարարել են, որ իրենց Kepler աստղադիտակը մեր գալակտիկայում նշմարել է 5 մոլորակ, որոնց չափը գրեթե հավասար է Երկրի չափին: Այս 5 մոլորակները պտտվում են աստղերի շուրջ, որոնք ավելի սառն ու փոքր են, քան մեր Արևը: Հավելյալ վերլուծություններ են անհրաժեշտ` պաշտոնապես հաստատելու համար, որ դրանք մոլորակներ են: CNN-ը հայտնում է, որ այս մոլորակները գտնվում են, այսպես կոչված, «բնակելի տարածքում», ինչը նրանց հեռավորության վրա է դնում իրենց արևներից, որտեղ կարող է գոյություն ունենալ հեղուկ ջուր: Հեղուկ ջուրն առանցքային բաղադրիչ է կյանքի ձևավորման համար: Գիտնականների խումբը նաև հայտարարել է, որ Kepler աստղադիտակը նկատել է 6 մոլորակ, որոնք բոլորն էլ ավելի մեծ են, քան Երկրը և պտտվում են Արևին նմանվող մեկ աստղի շուրջ: Այս աստղը Երկիր մոլորակից գտնվում է մոտ 2.000 լուսնային տարի հեռավորության վրա: Մինչ օրս աստղադիտակը հայտնաբերել է ավելի քան 1200 մարմին, որը հավակնում է մոլորակ լինել: Kepler-ի գլխավոր հետազոտող Ուիլյամ Բորուկիի խոսքերով` այն փաստը, որ Ծիր կաթինում այդքան շատ մոլորակներ են հայտնաբերվել, «ենթադրել է տալիս, որ մեր գալակտիկայում կան անթիվ մոլորակներ, որոնք պտտվում են Արևին նմանվող աստղերի շուրջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter