HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանաչ գոտիներում շինարարության համար տարածք չի հատկացվելու

Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, կրթության, խորհրդատվական ծառայության և ներդրումային դաշտի զարգացման հետ կապված հարցեր քննարկվեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հանդիպման ընթացքում: Ողջունելով հյուրին` քաղաքապետը նշեց, որ  մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավումը Երևանի քաղաքապետարանի գերակայություններից մեկն է. «Երևանում թափանցիկ, դյուրին և մատչելի բիզնես միջավայրի ապահովման նպատակով, քաղաքապետարանում բիզնես ծրագրերի աջակցման և զարգացման նոր կառույց է ստեղծվել: Երևանը պետք է դառնա բիզնեսի համար գրավիչ մայրաքաղաք»,- նշեց քաղաքապետը: Ծավալված զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին նաև քաղաքաշինական ծրագրերի հետ կապված: Կարեն Կարապետյանը նշեց, որ կանաչ գոտիներում շինարարության համար տարածք չի հատկացվելու և մայրաքաղաքում սկզբունքորեն ձևավորվելու է կանաչապատման նոր մշակույթ:  Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և                                                հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter