Հերթը հասել է Պուշկինի 4 հասցեին
Այն կառավարության որոշմամբ ճանաչվել էր պետության գերակա շահ և վաճառվել բիզնեսմեն Սամվել Մայրապետյանին: Վերջինս Պուշկինի վրա արդեն ունի ավարտին հասցված շենք` Ժուռնալիստների միության շենքի հարևանությամբ, և հենց այստեղ ավարտում է ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցումը, որի դեմ բնակիչների պայքարը ոչ մի արդյունք չտվեց:
Պուշկինի 4 հասցեի բնակիչներին Մայրապետյանն առաջարկում է մինչև 700 դոլար փոխհատուցում մեկ քառակուսի մետրի համար, ինչը շատ ցածր գին է մայրաքաղաքի կենտրոնի համար և նշանակում է, որ բնակիչների մեծ մասն անգամ քաղաքի ծայրամասերում չի կարողանա բնակարան գնել: Պուշկինի 4-ում ապրում է նաև հայտնի արձակագիր Լևոն Ջավախյանը, որը պաշտպանել է քաղբանտարկյալների ու վտարվածների շահերը, իսկ հիմա ինքն է հայտնվել նույն վիճակում: Նա տարակուսած է, թե ով է պաշտպանելու իր դատը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել