
Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` շատ անկախ պատգամավոր և իրեն Հայաստանի բացառիկ ու անփոխարինելի քաղաքական գործիչ համարվող Վիկտոր Դալլաքյանի եղբայրը` Սամվել Դալլաքյանը, վերջրես մտել է «Օրինաց երկիր» կուսակցություն:
Երևի, Վիկտոր Դալլաքյանն ամաչել է անձամբ ՕԵԿ-անալ և Սամվելին համոզել է, որ ՕԵԿ-ն էնքան լավ կուսակցություն է, որ «ախպերը ախպորը չի տա»:
Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է ՕԵԿ-ի թվաքանակը մեծացնելու հրահանգներ իջեցնել: Հնարավոր է` շուտով բանը հասնի այնտեղ, որ իր բոլոր «հաճախորդներին» պատվիրի մտնել ՕԵԿ, իհարկե` ընտանյոք հանդերձ:
Իսկ ինչու ոչ` ինչ պակաս ՕԵԿ թեկնածու են Գեղամյան Արտաշեսը, Հարությունյան Խոսրովը, Մանուկյան Վազգենը և մնացած բոլոր-բոլորը:
Վերջիվերջո, նրանց կուսակցությունների անունը կա, ամանումը` ոչ, կհավաքվեն հաճախորդներից այսօր ամենամերձավորների շուրջ, գոնե կարգին թիվ կունենան: Ասում են` Վիկտոր Դալլաքյանն անգամ բարեխոսել է ԱԽՔ-ի մոտ, որ Սամվելի վրա հույս դնեն, իսկ ինքը կողքից կաջակցի ՕԵԿ-ի գործերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել