HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մենք քիչ ենք, սակայն...

Այս տարվա հոկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում անց է կացվելու մարդահամար: Թերթի տեղեկություններով, արդեն կայացվել է քաղաքական որոշում, ըստ որի` ՀՀ բնակչության թիվը պետք է ցույց տրվի ավելի քան 3 մլն մարդ: Սա միանգամից երկու նպատակ է հետապնդում: Նախ, բնակչության թիվը իրականից մեծ ցույց տալը իշխանություններին պետք է ընտրությունները կեղծելու համար: Որքան թիվը մեծ է իրականից, այնքան մեծ է իշխանությանը կողմ ձայներ նկարելու հնարավորությունը: Մյուս նպատակը արտաքին օգտագործման համար է, որ ցույց տրվի, թե Հայաստանից արտագաղթ չկա: Նշենք, որ 2001-ին անցկացված մարդահամարի տվյալներով, ՀՀ բնակչությունը կազմում էր 3 մլն 213 հազար մարդ: Հենց այդ ցուցանիշի վրա հիմնված պաշտոնական վիճակագրությամբ` 2010 դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչության թիվը եղել է 3 մլն 262 հազար: Այսինքն` անցած 9 տարիների ընթացքում ՀՀ բնակչության թիվը իբր աճել է մոտ 50 հազարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter