
Ի պատասխան «ԱրմԻնֆո»-ի հարցին, ՀՀ ոստիկանությունում հաղորդել են, որ www.hetq.am-ում Metal Prince ընկերության սեփականատիրոջ` Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության վերաբերյալ հրապարակման հիման վրա նյութեր չեն հավաքվում, առավել ևս` քրեական գործ չի հարուցվել:
Համանման պատասխան է հնչել նաև ԱԱԾ մամուլի ծառայությունում: Երեկ, սակայն, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի պետ Շահեն Տոնոյանը aysor.am-ին ասել է, որ նյութեր են նախապատրաստվել, ու մարզի դատախազի ցուցումով ստուգվում է Տեր-Պողոսյանի կողմից մանկապղծության մասին հրապարակման փաստերի իսկությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել