HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԱԿ-ի բողոքի ակցիաները ընտրություններում «շատ մեծ չափաբաժինների փոփոխության» չե՞ն բերի

Կոալիցիան ներկայացնող պատգամավորները, լրագրողների հետ խոսելով ՀԱԿ-ի մեկշաբաթյա հանրահավաքների մասին, ցույց են տալիս, թե մտահոգվելու բան չունեն, ինչը ճիշտ հակառակ ձևով է արտահայտվում նրանց կուլիսային խոսակցություններում:

«Կանխագուշակելն այնքան էլ լավ բան չէ, բայց ինձ համար և ընդհանրապես ցանկացած հայ մարդու համար ոչ ցանկալի երևույթ կլինի, եթե մարտի 1-ի դեպքերը կրկնվեն»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը:

Ըստ նրա՝ քաղաքական գործընթացներ են ընթանում, և ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները հուշում է իրեն, որ ամեն ինչ օրինական ճանապարհով է լինելու, իշխանությունն էլ՝ ի դեմ ոստիկանության, հայտարարել է, որ չի խոչընդոտի հանրահավաքների անցկացմանը, քանի որ դրանք օրենքի սահմաններում են:

«Թեև ոստիկանությունը հայտարարեց, որ վրանների տեղադրումն օրինական չէ, բայց հաշվի առնելով ժողովրդի զգալի հատվածի պահանջները՝ թույլ է տրվել: Աստված տա, ամեն ինչ նորմալ գնա, իսկ այս ձևաչափով, առանց ընդհարումների բողոքի ակցիաները նորմալ երևույթ է, ամբողջ աշխարհում էլ լինում է»,- հավելեց պատգամավորը:

Ըստ Վազգեն Կարախանյանի՝ այս օրերի քաղաքական գործընթացներն առաջիկա ընտրությունների հետ կապված «շատ մեծ չափաբաժինների փոփոխության» չեն բերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter