Իջևանցու դիակը հայտնաբերվել է Աղստև գետում
Երեկ` ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղստև գետում հայտնաբերվել է դիակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատ: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը, Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Իջևան քաղաքի բնակիչ, 1952 թ. ծնված Վոլոդյա Գրիգորյանի դին և հանձնվել ոստիկանության և շտապ բուժօգնության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել