Արտաշատցի երեխան ընկել է ջրհորը
Փետրվարի 3-ին` ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում` քաղաքապետարանի հարևանությամբ, հորն է ընկել երեխա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 15.45-ին փրկարարների ուժերով 4 մետր խորությամբ ջրհորից դուրս է բերվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված Աշոտ Մխիթարյանը, որը «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց: Ա.Մխիթարյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել