Վերին Արտաշատ գյուղի բնակիչը այրվել է
Փետրվարի 3-ին` ժամը 13.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Շիրազի փողոցի թիվ 31 տանը: Հրդեհը մարվել է ժամը 13.54-ին: Այրվել է Ա.Ավագյանին պատկանող մեկ հարկանի հողաշեն տան գույքը` 20 քմ. մակերեսով: ԱԻն լրատվական կենտրոնի փոխանցմամբ, տանը հայտնաբերվել է տանտիրոջ` 1930 թ. ծնված Արմանուշ Ավագյանի այրված դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել