HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից հրավիրված կարգավորիչ բարեփոխումների ոլորտի առաջատար փորձագետ Սքոթ Յակոբսին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Սքոթ Յակոբսը կառավարության ղեկավարին է ներկայացրել կարգավորիչ բարեփոխումների վերաբերյալ համաշխարհային փորձը, անդրադարձել այդ ոլորտում աշխարհի տարբեր պետությունների լավագույն փորձառությանն ու Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակ բարեփոխումների անցկացման հնարավորություններին: Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում պետական կարգավորման արդյունավետ համակարգի կատարելագործման կարևորությանն ու կարգավորիչ դաշտի ազդեցության գնահատման խնդիրներին: Սքոթ Յակոբսը կարևորել է այն հանգամանքը, որ տարածաշրջանի պետությունների մեջ Հայաստանն այս հարցում առաջատար դիրք ունի: Նշվել է, որ կարգավորիչ ոլորտի բարեփոխումները հանգեցնում են տնտեսական աճի, վարչարարության բարելավմանն ու բարերար ազդեցություն են ունենում թե´ ներդրումային, թե´ գործարար միջավայրի վրա: Սքոթ Յակոբսը զբաղեցնում է կարգավորիչ բարեփոխումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկի` «Jacobs & Associates»-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Ընկերությունը կարգավորիչ բարեփոխումների ոլորտի ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 80 երկրներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter