HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոլաքարի և Մարտունու պոմպակայանները շուտով կսկսվեն վերազինվել

ՀՀ փոխվարչապետն այցելել է Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայանների շինհրապարակներ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում եղավ Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայանների շինհրապարակներում, ծանոթացավ վերականգնման եւ վերազինման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Ն. Պողոսյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը: Տեղեկացվեց, որ Զոլաքարի պոմպակայանում իրականացվել է վերականգնման աշխատանքների 70, Մարտունու պամպակայանում` 60 տոկոսը: Առաջիկայում կսկսվի վերազինումը: Երկու պոմպակայաններն էլ երկաստիճան են. Սեւանա լճի մակարդակի բարձրացման պատճառով առաջին աստիճանում գտնվող պոմպերին ջրածածկում է սպառնում: Վերականգնումից հետո պոմպակայանները կգործեն ողջ հզորությամբ` ապահովելով անխափան ջրամատակարարում: Պատասխանատուները փոխվարչապետին հավաստիացրեցին, որ չնայած եղանակային խիստ պայմաններին` աշխատանքներն իրականացվում են ողջ ծավալով, եւ ժամանակացույցից շեղումներ չկան: Ա. Գեւորգյանը ընդգծեց աշխատանքների` որակով ու ժամանակին կատարումը եւ անհրաժեշտ համարեց պոմպակայանների գործարկումը մինչ ոռոգման նոր շրջանի սկիզբը: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter