HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզին տրամադրվելու է 1,1 մլրդ դրամ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը քննարկվեց «ՀՀ Գեղարքունիքի մարզի 2009-2011թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» կատարման ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՏԿ նախարարության եւ մարզպետարանի ղեկավարությունը: Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիրը մարզերի զարգացման առաջին եռամյա ծրագրերից է, որն ավարտվում է այս տարի: Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ի հայտ եկած խնդիրները: Զեկուցվեց, որ մարզի զարգացման ծրագրի 2010թ. ընդհանուր կատարողականը կազմել է 101.5%: Իրականացվել են 10,8 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր` նախատեսված 10,7 մլրդ դրամի դիմաց: Ծրագրի կատարման ընթացքն ընդհանուր առմամբ բավարար համարելով` փոխվարչապետը միաժամանակ կարեւորեց, որ զարգացման նոր ծրագրեր մշակելիս հաշվի առնվի արդեն գոյություն ունեցող փորձը` ավելի իրատեսական եւ արդյունավետ ծրագրեր ունենալու համար: Անդրադարձ եղավ նաեւ ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի համակարգի կատարելագործմանը, ինչը թույլ կտա ծրագրի ընթացքի վերաբերյալ արդյունավետ վերահսկողություն իրականացնել: Փոխվարչապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ մարզերի` առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար գումարների հատկացման մասին երեկվա որոշմանը, ըստ որի Գեղարքունիքի մարզին տրամադրվելու է 1,1 մլրդ դրամ: Փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ նշված գումարները կօգտագործվեն արդյունավետ` նախատեսված ուղղություններով, եւ ակնկալվող արդյունքը տեսանելի կլինի տարվա ընթացքում£ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով փաստաթղթերի տրամադրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները լուծելու համար մարզպետին հանձնարարվեց աշխատել պետական լիազոր մարմինների հետ, ինչպես նաեւ գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում: Խորհրդակցությանը ներկայացվեց նաեւ համայնքների 2011 թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ: Փոխվարչապետն առաջարկեց կատարել համայնքների 2011թ. բյուջեների վերլուծությունª հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքի ստացվելիք դոտացիան, սեփական եկամուտների իրական բազաներն ու ռեզերվները£ Քննարկվեցին նաեւ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, հողօգտագործմանը վերաբերող եւ այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter