«Ախթալա-93» ֆուտբոլային թիմը հերքում է պահանջում
Այսօր «Հետքի» խմբագրություն այցելեցին երկու անձինք, որոնք «Ախթալա-93» ֆուտբոլային ակումբի անունից հանձնեցին գրություն` 46 ստորագրությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.
«Մենք` ներքոստորագրյալ ՀՀ քաղաքացիներս, հանդիսանալով «Ախթալա-93» ֆուտբոլային ակումբի, ֆուտբոլիստների ծնողներ` մեր վրդովմունքն ու զայրույթն ենք հայտնում Ձեր կայքում 31.01.2011թ.-ին, ժամը 16:13-ին զետեղված հոդվածում հոդվածագիրների կողմից բերված անհեթեթ և վիրավորական փաստերի դեմ, որոնցով պատվազրկում և փորձում են սև խարան դրոշմել մեր ընտանիքների, մեր տղաների ճակատագրին, իրենց ստոր նպատակներին հասնելու համար: Պահանջում ենք այլևս չչարաշահել մեր երեխաների անունները և հրապարակավ հերքել մեր և մեր երեխաների անունները արատավորող Ձեր կայքում հրատարակված հոդվածը»:
«Հետքը» զերծ է մնում որևէ հերքում տպագրելուց, քանի որ հոդվածում հրապարակված փաստերի վերաբերյալ իրավապահ մարմինները ներկայումս քննություն են իրականացնում, և մինչև նրանց պաշտոնական պատասխանը մենք զերծ ենք մնում որևէ փաստ հաստատելուց կամ հերքելուց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել