Մեկնարկեց Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը
Առաջին ելույթը վերաբերում էր հայ-թուրքական արձանագրություններին
Այսօր պետական օրհներքով բացվեց Ազգային ժողովի չորրորդ գումարման 9-րդ նստաշրջանը: Նիստին գրանցվել էր 84 պատգամավոր:
Օրակարգի հաստատման ժամանակ ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, թե Թուրքիան կոշտացնում է իր դիվանագիտությունը, ինչի վառ ապացույցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Թուրքիայի վարչապետի և նախագահի կոշտ ելույթներն էին: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ բանը հասել է նրան, որ Անիի ավերակներում թուրք մոդելները նույնիսկ «ֆոտոսեսիաներ» են կազմակերպում:
Պատգամավորըը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի պաշտոնե լինելով պետության երկրորդ դեմքը` արդյոք չի՞ խորհրդակցել հանրապետության նախագահի հետ` հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ օրակարգից հետ կանչելու վերաբերյալ:
«Այս հարցին մի քանի անգամ անդրադարձել եմ, և իմ տեսակետը չի փոխվել: Իրենց (նկատի ունի Թուրքիայի- Գ.Բ.) կողմից նման հարցերի բարձրացումը համարում եմ անբարոյականություն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել