HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովը

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովը: Համաժողովին մասնակցում են մեկ տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, զգալի թվով միջազգային կազմակերպություններ, արտաքին գործերի և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան հյուրեր: Մյունխենյան համաժողովի օրակարգը ներառում է համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերների հետ կապված կարևորագույն մի շարք հարցեր, որոնց շուրջ քննարկումներ են տեղի ունենում ինչպես համաժողովի պաշտոնական հատվածում, այնպես էլ մասնակիցների բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Օրակարգային հարցերի շարքում այսօր համաժողովի մասնակիցները քննարկում են նաև գլոբալ կայունության և անվտանգության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter