
ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այսօր ներկայացրել է ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված` Հայաստանի գործարար միջավայրի գնահատման հիմնական արդյունքները, որի նպատակն է աջակցել Հայաստանում կարգավորիչ քաղաքականության բարելավման ջանքերին:
Եզրահանգումները ներկայացվեցին ի ամփոփում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած` պետական կարգավորման համակարգերի լավագույն փորձի մասին մի շարք սեմինարների ու հանդիպումների:
Կարգավորման ազդեցության գնահատումը (RIA) ընթացակարգ է, որ տրամադրում է մանրամասն ու համակարգված վերլուծություն` նոր կանոնակարգի հնարավոր հետևանքների մասին: Այն համեմատում է տարբեր կանոնակարգերի հնարավոր արդյունքները և դիտարկում հասարակության ընդհանուր բարեկեցության վրա ազդեցության, ինչպես նաև նպատակների իրականացման հեռանկարները: Նման գնահատումը լայնորեն կիրառվում է` ապահովելու կանոնակարգերի արդյունավետությունը:
Միջոցառումները կազմակերպվել էին ի պատասխան կառավարության առաջարկի` աջակցելու հմուտ կառավարման խթանման և կարգավորման ընթացիկ բարեփոխումներին` ներառյալ դատաիրավական: Իրականացվող բարեփոխումների նպատակն է մեծացնել թափանցիկությունը` դրանով իսկ նվազեցնելու կոռուպցիայիոն ռիսկերը և նպաստելու մրցակցային գործարար միջավայրի խթանմանը:
ՀՀ կառավարության, էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության նախարարությունների եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գործարար համայնքի, հասարակական կազմակերպությունների և միջազգային հանրության ներկայացուցիչներ մասնակցեցին կարգավորման բարեփոխումների առաջատար միջազգային փորձագետ Սքոթ Ջեյքբսի կողմից իրականացված վերապատրաստման դասընթացներին:
«Մրցակցային կարգավորման քաղաքականությունը և կարողությունները` գնահատելու գործարար միջավայրը, բացերը, եւ դրանց լուծման հնարավորությունները, կենսական են մրցունակության և գործարարության համար: Մեր աջակցությամբ կազմակերպված սեմինարների և հանդիպումների նպատակն է օգնել տարբեր մակարդակներում համակարգման բարելավմանը և ամրապնդել կառավարման և գործարար միջավայրի բարեփոխումները»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը կառավարությունում հանդիպման ժամանակ:
«Կարգավորման բարեփոխումը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման և ավելի լավ ներդրումային միջավայր խթանելու համար: Բարեփոխումների միջազգային դրական փորձի մասին գիտելիքը կարող է շատ օգտակար լինել մեզ համար` դիտարկելու պետական կարգավորման համակարգի բարելավելման ուղիները և գնահատելու կարգավորման ոլորտի խնդիրները»,- նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել