Աֆրիկյան ժանտախտ, թե՞...
Սիսիանի տարածաշրջանի Մուցք գյուղում արձանագրված խոզերի հիվանդությունը, անասնաբույժների հավաստամամբ, աֆրիկյան ժանատախտ է, իսկ գյուղացիները պնդում են, որ հիվանդ խոզերը աֆրիկյան ժանտախտի ախտանիշեր չունեն:
«Մենք էսքան տարի է խոզ ենք պահում ու շատ լավ գիտենք աֆրիկյան ժանտախտի ախտանիշները: Այդ ժամանակ խոզերի բերանից ու քթաանցքերից լորձ ու արյուն պիտի հոսի, լյարդն ու երիկամներն են սկսում մեծանալ, ու էդ ամեն ինչը առանց լաբորատոր ստուգման էլ երևում է: Բայց մեր խոզերը նման ախտանիշ չունեն»,- փաստում են գյուղացիները:
Մուցքի գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանն էլ է իր հերթին զարմանում է, որ խոզերի շրջանում տարածված այս հիվանդույթունն անասնաբույժները աֆրիկյան ժանտախտ են համարում, քանի որ ախտանշանները տարբեր են: Գյուղապետը նույնիսկ փորձել է մորթած հիվանդ խոզի միսը եւ ամենևին իրեն վատ չի զգացել, ասում է, ուղղակի պետք է ճիշտ մշակել:
«Մեկ շաբաթից ավելի է, որ գյուղի խոզերը սկսել են վատ զգալ, նույնիսկ կեր չէին ուտում, գյուղացիներն էլ վախեցել են, որ կսատկեն եւ սկսել են հարկադիր մորթել: 22 խոզ մորթել են, իսկ միսը գյուղում է իրացվել` տեղաբնիկների կողմից: Մուցքում այս պահին 200 խոզ կա դեռ»,- տեղեկացնում է Մուցքի գյուղապետը:
Անասնաբույժներն էլ, հենվելով լաբորատոր փորձաքննության վրա, նշում են, որ հիվանդությունը աֆրիկյան ժանատախտ է: Այսօր գյուղ են այցելել գյուղնախարարության սննդամթերքի ավտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցն ու կենտրոնի մասնագետները:
«Մեր կողմից իրավիճակը վերահսկվում է, գյուղացիները ապահովել են ախտահանիչներով, եւ վարակազերծման միջոցառումներ են իրականացվում: Ավելին, այսօրվա դրությամբ խոզերի անկման նոր դեպքեր չեն արձանագրվել»,- նշում է Է. Թոխսանցը:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել