HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը

Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցավ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ: Նիստում ներկայացվեց եւ հավանության արժանացավ ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի լրամշակված նախագիծը: Տեղեկացվեց, որ փաստաթղթում հաշվի է առնվել ՊՈԱԿ-ի բազային եկամուտների եւ իրավական ակտերից բխող ֆինանսական պարտավորությունների ողջ ծավալը, այդ թվում` ՊՈԱԿ-ի պարտավորությունները համայնքների նկատամամբ: Բյուջեն եկամտային մասով կազմելու է 369,7 մլն, ծախսային մասով` 461,9 մլն դրամ: Խորհուրդը որոշեց պակասուրդի գումարը հատկացնելու առաջարկով դիմել ՀՀ կառավարությանը` ՊՈԱԿ-ի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով: Խորհուրդը քննության առավ նաեւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` 2010թ. սեպտեմբերի 1-ից հետո կնքված հողերի վարձակալության պայմանագրերը: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կնքված պայմանագրերը, եւ վերջնական որոշումը կկայացվի հաջորդ նիստում: ՀՀ բնապահպանության նախարարին առաջարկվեց ներկայացնել տեղեկատվություն ՊՈԱԿ-ի 2007-2011թթ. կառավարման պլանի մասին, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ի եկամուտների ավելացման նպատակով վերջինիս կողմից մատուցվող ծառայություններն ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ տալ: Խորհուրդը որոշեց նաեւ ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը ուսումնասիրություններ կիրականացնի եւ  կներկայացնի առաջարկություններ` ազգային պարկի հողերի վարձակալության նվազագույն սակագնի վերաբերյալ: Նշվեց, որ նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` առաջիկայում ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչությունը կիրականացնի ՊՈԱԿ-ի վերջին տարիների ֆինանսական գործունեության վերաբերյալ աուդիտ: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter