HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ավստրալիայի արտգործնախարարի հետ

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մյունխենում մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի առաջին օրվա ավարտին հանդիպել է  Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քևին Ջադդի հետ: Հանրապետության ղեկավարը Ավստրալիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ քննարկել է ինչպես հայ-ավստրլիական երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացմանն ուղղված հնարավորությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները կարևորել են երկկողմ կապերի ամրապնդման կամուրջ հանդիսացող Ավստրալիայի հայ համայնքի դերը, որը, նրանց կարծիքով, կարող է մեծապես նպաստել նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացմանը: Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մեջ  ավստրալիական ներդրումների ներգրավման հնարավորություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում փետրվարի 5-ին կշարունակի մասնակցել  անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովին և դրա շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունենալ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter