HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարտի 1»-ի մասին

2010 թ. հուլիսի 28-ին Մարտունի 2 զորամասում սպանված զինվորներից մեկի հայրը` Ս.Սարգսյանը, «ՀԺ»-ի թղթակցին ասել է, որ ունի ձայնագրություն, որտեղ մարտունեցի սպաները խոսում են մարտի 1-ի դեպքերին իրենց զորամասի դերակատարման մասին: Սարգիս Սարգսյանը երկու հարց է ուղղել ԼՂՀ ՊՆ և ՀՀ ՊՆ ղեկավարներին. «Հայ զինվորը հանգստանալու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Եվ երկրորդ հարցս: Եթե զինծառայողը դիրքերում քնած է, ինչպե՞ս է պետք նրան պատժել»: Սարգսյանը նաև ասել է, որ եթե մեկ ամսվա ընթացքում չստանա այնպիսի պատասխան, որը կբավարարի իրեն, այդ ձայնագրությունը, որը այժմ գտնվում է Ֆրանսիայում բնակվող իր ծանոթի մոտ, տեղադրելու է youtube կամ tweeter ինտենետային ցանցերում: «Հավաստիացեք, որ այդ ձայնագրությունների մեջ բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան»,- «ՀԺ»-ի թղթակցին ասել է նա: Սարգսյանի որդին և ևս 5 զինծառայող, ըստ նոր վկայության, սպանվել են դիրքերում քնած լինելու հետևանքով առաջացած միջադեպի արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter