HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մտահոգված են Ֆրանսիայի թեմում ստեղծված իրավիճակի առթիվ

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում գտնվող Հայ առաքելական եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի անդամները վերջերս բաց նամակով դիմել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին: Նամակում եկեղեցու ղեկավար մարմին հանդիսացող խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Ֆրանսիայի թեմում ստեղծված իրավիճակի առթիվ: Մասնավորապես, որ Էջմիածինը փորձ է անում փոխել մինչև այժմ գործող կարգը և տեղական համայնքների խորհուրդների կողմից եկեղեցիները ղեկավարելու փոխարեն դրանք կառավարել Էջմիածնի և կաթողիկոսի կողմից: Հոգաբարձուները նամակում հայտարարում են, որ ղեկավարման նման պրոցեսն անհասկանալի է իրենցից շատերի համար: Ֆրանսահայերի երկրորդ մտահոգություւնն այն է, որ Էջմիածինն ուզում է ձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսներին ու ինքը տնօրինել դրանք: Մինչդեռ Ֆրանսիայում եկեղեցու ֆինանսները տնօրինվում են եկեղեցու հոգաբարձուների խորհրդի որոշումներով: Դեկտեմբերին Ֆրանսիա էր այցելել Ամենայն հայոց կաթողիկոսը: Այսօր Ֆրանսիայի հայ համայնքում սա ամենաքննարկվող թեմաներից է, որը նաև լայնորեն լուսաբանում է ֆրանսահայ մամուլը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter